Ղարաբաղ Տելեկոմը նպատակ ունի բարելավել, զարգացնել և ընդլայնել հեռահաղորդակցության ցանցը Լեռնային Ղարաբաղում: Սկսած 2002 թվականի փետրվար ամսից առ այսօր Ղարաբաղ Տելեկոմին հաջողվել է ապահովել անշարժ և բջջային հեռախոսակապով շատ բնակավայրեր, որոնք երբեք չէին ունենա միջոցներ կապվելու արտաքին աշխարհի հետ: Խնդիրը դեռևս մեծ է, իսկ մեր վճռականությունը ավելի մեծ` բնակավայրերը կապով 100 տոկոսով ապահովելու համար:
|