Ո`վ է Ղարաբաղ Տելեկոմը
Ինչպե`ս է այս ընկերությունը սկսել հեռահաղորդակցության բնագավառի զարգացման գործընթացը Լեռնային Ղարաբաղում1
Ինչու`
Ե`րբ
Շատերի համար դեռևս շատ հարցեր անհասկանալի են և մենք կփորձենք հակիրճ պատասխանել այդ հարցերին:
Բանակցությունները դեռևս սկսվել էին 2001 թվականի սկզբներին ընկերության բաժնետերերի խորհրդի նախագահ պարոն Պիեռ Ֆատուշի
ու Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջև և 2001 թվականի ապրիլ ամսում մեր և Լեռնային Ղարաբաղի իշխանության միջև կնքվեց
պայմանագիր, համաձայն որի 2001 թվականի նոյեմբերի 19-ին ԼՂ էկոնոմիկայի և կառուցվածքային բարեփոխումների նախարարի կողմից
մեզ տրամադրվեց հեռահաղորդակցության բնագավառում գործունեություն իրականացնելու համար արտոնագիր:
Ղարաբաղում կատարած ուսումնասիրություններից և ծրագրավորումներից հետո 2001 թվականի նոյեմբերի վերջին ներմուծելով
նոր սարքավորումներ2 երկու ամսվա ընթացքում ստեղծվեց Siemens GSM 900 բջջային ցանց, որն ամբողջությամբ կապակցվեց հին անշարժ հեռախոսային ցանցի հետ (PSTN), որը մեզ էր հանձնվել անմխիթար վիճակում և 2002 թվականի
փետրվար ամսից այն սկսեց գործել Ղարաբաղ Տելեկոմի
անվան տակ, տրամադրելով բջջային (մշտական և ժամանակավոր) ու անշարժ հեռախոսակապի ծառայություններ:
Ինչ վերաբերում է ինտերնետին, 2002 թվականի հոկտեմբերին Ղարաբաղ
Տելեկոմը սկսել է տրամադրել ինտերնետ ծառայություն (KTSurf)
մայրաքաղաք Ստեփանակերտում և 2003 թվականի հունվարից բոլոր շրջաններում, իսկ 2003 թվականի ապրիլից Ղարաբաղ
Տելեկոմի կողմից Լեռնային Ղարաբաղում առաջին անգամ բացվեցին ինտերնետ-սրահներ:
1Պաշտոնական տվյալներով 2002թ. հունվարի 1-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղը ունի 144,336 բնակիչ, որից 56,782-ը բնակվում է մայրաքաղաք Ստեփանակերտում: Հյուսիսում և արևելքում Լեռնային Ղարաբաղը սահմանակից է Ադրբեջանի հետ, հարավում` Իրանի և արևմուտքում` Հայաստանի Հանրապետության հետ:
2Բոլոր սարքավորումները ժամանել են Երևանի միջազգային օդանավակայան և բեռնատար ավտոմեքենաներով տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ 350կմ լեռնային ճանապարհով, որը Լեռնային Ղարաբաղի միակ միացնող ճանապարհն է արտաքին աշխարհի հետ: