|
«Ղարաբաղ», «Լեռնային Ղարաբաղ», «Արցախ» - այս բոլոր անվանումները պատկանում են մեկ հրաշալի լեռնային երկրի:
Որտե՞ղ է գտնվում կամ ի՞նչ առանձնհատկություններ ունի Ղարաբաղը: Պատասխանելով այս հարցերին, մենք կարող ենք ասել միայն հետևյալը՝
...Եվ Աստված ստեղծեց հրաշքներ Երկրում
Այո, իհարկե
Բնությունը ինքը կվկայի իր մասին, երբ Դուք ոտք կդնեք Լեռնային Ղարաբաղի հողին և կայցելեք տեսարժան վայրերը: Եվ Ձեր մեջ միտք կծագի՝ այդքան փոքրիկ երկիրը ինչպես կարող է ունենա այդպիսի հիասքանչ բնություն, որի առջև ակամա ցանկություն է առաջանում գլուխ խոնարհել:
Հատկապես գեղեցիկ են կանաչ տարածությունները, որոնք սահունորեն փոխվում են մինչև սարերի գագաթը հասնող անվերջանալի կանաչ անտառների, որտեղ ամեն ծառ ձգտում է հասնել երկնքին և երևալ Աստծո առջև իր սքանչելի գեղեցկությամբ:
Սովորական մարդկային աչքը պատրաստ չէ այդպիսի զարմանալի տեսարանների:
Եվ սա ամենաքիչն է, որ մենք կարող ենք պատմել Լեռնային Ղարաբաղի մասին, մնացածը՝ Դուք ինքներդ կարող եք բացել Ձեր ցանկությամբ:
|