|
Մամլո Ասուլիսի Ելույթ Առաջին բջջային զանգը Ղարաբաղում
( 2002թ. փետրվարի 12 )
 |
Մենք` Ղարաբաղ
Տելեկոմի ներկայացուցիչներս, առաջին հերթին հիացմունքով ողջունում ենք քաջ, դիմացկուն և անկախ
Ղարաբաղը ու նրա ժողովրդին՝ ղարաբաղցիներին, որոնց մենք գնահատում, հարգում և ընդունում ենք որպես հինավուրց մշակույթ, ավանդույթներ,
սովորություններ ունեցող ժողովուրդ:
Եվ, այո, ճշմարիտ է այն, որ
Ղարաբաղի հավերժական լեռներում,
հինավուրց և նորօրյա պատմության հազարավոր տարիների ընթացքում հայոց ժողովուրդը դիմադրել է թափառական ցեղերի
և ազգերի դաժանություններին ու զավթումներին, պահպանելով իր մշակույթը, ազգային ինքնաճանաչումն ու գոյությունը:
|
Թույլ տվեք սրտագին ողջունել Լեռնային Ղարաբաղի նախագահ պրն Արկադի Ղուկասյանին
, վարչապետ պրն Անուշավան Դանիելյանին, Ազգային Ժողովին, կառավարության անդամներին, Հայաստանի Հանրապետության նախագահ
պրն Ռոբերտ Քոչարյանին, վարչապետ պրն Անդրանիկ Մարգարյանին, տրանսպորտի և կապի նախարար պրն Անդրանիկ Մանուկյանին
ու կառավարության անդամներին, ի շնորհիվ որոնց կայացավ մեր այսօրվա հանդիպումը:.
Հարգելիներս, ձեզանից շատերը հետաքրքրվում են, թե ովքեր ենք մենք: Ես կասեմ հետևյալը. |
Մենք լիբանանցիներ ենք, եկել ենք Լիբանանից, հայ ժողովրդի երկրորդ հայրենիքից:
Մենք հեռահաղորդակցության բնագավառում ավելի քան յոթ տարվա փորձ ունենք ոչ միայն Լիբանանում, այլև այլ բազմաթիվ երկրներում:
Մենք չենք եկել Ղարաբաղ հեռահաղորդակցություն սովորելու, այլ եկել ենք կիրառելու մեր մասնագիտական փորձը այդ բնագավառում:
Մենք Ղարաբաղ ենք եկել հիմնադրելու մի առաջնակարգ հեռահաղորդակցության ընկերություն, որը ցանցի և մատուցվող ծառայությունների որակով
կգերազանցի բազմաթիվ նույնատիպ ընկերությունների՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիա, որը սկզբից կօգտագործվի և կղեկավարվի
հմուտ մասնագետների կողմից, իսկ հետագայում այդ ցանցի ղեկավարումը և ցանցից օգտվելը կուսուցանվեն նաև ղարաբաղցիները: |
 |
Ղարաբաղ Տելեկոմը ոչ միայն ներ է մուծում ժամանակակից
սարքավորումներ բջջային ցանցի ստեղծման համար, այլև հաստատուն հեռախոսային ցանցի զարգացման,
ինտերնետի և այլ ժամանակակից ծառայությունների մատուցման համար:
Ձեզանից շատերը, անշուշտ, հարցնում են, թե մենք դրանից ինչ շահ ունենք, Ղարաբաղը համարվում է մի վտանգավոր տարածք
և միջազգայնորեն չճանաչված պետություն: |
 |
Կատարելով խոր ուսումնասիրություններ և
ծանոթանալով Ղարաբաղի տնտեսությանը, կցանկանայի շեշտել, որ այս երկրում
ներդրողների համար ստեղծված են բարենպաստ պայմաններ և հնարավորություններ.
դրանցից կարելի է կարևորել հարկային մեղմ դաշտը, կայուն բանկային համակարգը,
պետական գրանցման պարզ մեխանիզմը: Սա մի երկիր է, որտեղ կարող ես ապրել ապահով
միջավայրում (չկան հանցագործներ, չկա մաֆիա) և որտեղ փոքր և միջին ձեռնարկատիրության
ոլորտը կարգավորող օրենքները, հատկապես վերջին երկու տարիներին, միշտ փոփոխվում են
նոր ձեռնարկատիրական շուկայական մտածելակերպը ընդունելու համար, որը կանխատեսում է
մի խոստումնալից և ապահով տնտեսություն ներդրողներին, որոնք միշտ ցանկանում են ներդնել
Ղարաբաղում, մի շուկայում, որը ավելի գրավիչ է քան շատ ուրիշ ճանաչված երկրների շուկաներ:
Ահա թե ինչու մենք այստեղ ենք: |
Մենք գործ ենք ձեռնարկում նորմալ և ընդունելի եկամտի
սահմաններում և ահա թե ինչու մենք կունենանք այդպիսի ցածր սակագներ:
|
|
Մենք եկել ենք այստեղ ոչ միայն ներդնելու,
այլև աջակցելու ձեր երկրում ծավալվող զարգացմանը՝ կիսելով նախագահի ու վարչապետի
մտահոգությունը և կամուրջ ստեղծելու Ղարաբաղի, Հայաստանի ու աշխարհի ցանկացած
վայրում ապրող մարդկանց միջև՝ ղարաբաղցիներին դարձնելով «Միշտ Հասանելի», որը
Ղարաբաղ Տելեկոմը ընդունել է որպես նշանաբան:
Հիմնվելով ասածիս վրա, կցանկանայի նույնպես շեշտել, որ սփյուռքահայերը,
հատկապես լիբանահայերը շատ են մտահոգվում Ղարաբաղի և Ղարաբաղին օժանդակելու մասին:
Նրանք Ղարաբաղը նմանեցնում են Կովկասյան ամրոցի, որը միշտ կմնա ուժեղ և ավելի կամրանա:
Կովկասյան այս ամրոցը նման է Լիբանանում գտնվող Անջարի ամրոցին, որը Լիբանանում, հատկապես Զահլեում
ապրող հայերի գոյատևման խորհրդանիշն է: Ղարաբաղ Տելեկոմ ը
մի միջոց է ձեզ օգնելու և ձեր երկրի տնտեսական աճին
աջակցելու համար և միևնույն ժամանակ ձեր նախագահի և վարչապետի նպատակների
իրականացման համար: Ղարաբաղ Տելեկոմը հնարավորություն է ընձեռնում նաև
Ղարաբաղից հեռացած հայերին վերադառնալ հայրենիք, աշխատել և մասնակցել
Արցախի տնտեսության զարգացմանը:
|
|
 |
Ես կցանկանայի ավելացնել անձնական մի բան,
իմանալով, որ այս գործը, որ մենք ցանկանում ենք իրագործել, բարենպաստ չէ
Ղարաբաղի համար, ես ինքս հայ լինելով չէի լինի այստեղ այսօր Ղարաբաղ Տելեկոմի գլխավոր տնօրեն,
և դա Ձեզ ապացուցելու համար, ես բերել եմ իմ կնոջը և դստրիկին իմ հետ ապրելու և
մնալու Ղարաբաղում, որտեղ հետագայում ես իմ աղջկան դպրոց կուղարկեմ :
Հարգելիներս, այս օրը՝ երեքշաբթի, 2002 թվականի փետրվարի 12-ը
Ղարաբաղի համար պատմական օր է, մենք կատարում ենք առաջին զանգը, միաժամանակ
կատարելով առաջին քայլը Լիբանանի և Ղարաբաղի միջև համագործակցության
ու օժանդակության գործընթացում, որը հավատացած ենք, կխթանի հանրապետության
տնտեսության զարգացմանը, մասնավորապես՝ հեռահաղորդակցության բնագավառի
արագ զարգացմանը:
|
|
Եկեք որպես ժողովուրդ, կառավարություն և
Ղարաբաղ Տելեկոմ միացնենք մեր ձեռքերը
և առաջ նայենք դեպի բարեկեցիկ ապագան, եկեք մասնակցենք թագավորների և լեգենդների երկրի, Անդրկովկասի
կախարդական լեռների, ձեր հայրենի երկրի՝ Արցախի վերականգնմանն ու զարգացմանը:
|
|
Վերջապես, կցանկանայի կրկին
շնորհակալություն հայտնել բոլոր կառավարական մարմիններին, ինչպես նաև մեր
ներդրողին՝ պրն Պիեռ Ֆատուշին, Լիբանանում գտնվող մեր ղեկավարությանը և իմ գործընկերներին,
որոնք միշտ օգնում Էին ինձ և որոնց մի մասը կատարեց իրենց գործը և տուն վերադարձավ, նրանց,
ովքեր աջակցել և աջակցելու են մեզ ապագայում, թող ներեն ինձ նրանք, ում մոռացել եմ և չեմ նշել,
ի շնորհիվ իրենց ջանքերի և աջակցության մենք բարեհաջող հաղթահարել ենք բոլոր դժվարություններն
ու խոչընդոտները, որոնք կանգնեցվել էին մեր ճանապարհին նրանց կողմից, ովքեր չէին ուզում,
որ Ղարաբաղը զարգանա և բարգավաճի: Վերը նշված անփոխարինելի աջակցության միջոցով մենք
արագացրինք այս օրը իրականության վերածելու գործընթացը:
|
 |
|