Ղարաբաղ Տելեկոմ > Տեղեկություններ > Բջջային կապ > Բջջային կապի մշտական գիծ

Բջջային կապի մշտական գիծ :: Բջջային կապի ժամանակավոր քարտ



Բարի գալուստ Ղարաբաղ Տելեկոմի մշտական SIM քարտի աշխարհը

Հարգելի բաժանորդ`

Եթե Դուք փնտրում եք բարձրորակ սպասարկում բազմաթիվ լրացուցիչ ծառայություններով, ապա Ձեզ միայն անհրաժեշտ է դիմելով բջջային բաժանորդի սպասարկման բաժնի անձնակազմին ձեռք բերել Ղարաբաղ Տելեկոմի մշտական SIM քարտ: 

  1. Մշտական գիծը, բացի մտից — ելից զանգերից, առաջարկում է Ձեզ բազմաթիվ այլ ծառայություններ՝ զանգահարողի հեռախոսահամարի ներկայացում (Clip), զանգողի ինքնության արգելակում (Clir), տեսանելի-անտեսանելի ինքնություն (Clir-Unclir), բազմակողմ կոնֆերանս կապ, կարճ հաղորդագրության ծառայություն (SMS), կանչերի ելքի արգելակում (CB), հեռախոսազանգի սպասեցում, փոխանցում (վերահասցեավորում), ֆաքսային ծառայություն, տեղեկությունների հաղորդում, մանրամասն հաշվի տրամադրում, միջազգային ելքի — միջազգային ռոումինգի տրամադրում:
  2. Մեր մշտական գիծը հնարավորություն կտա Ձեզ ընտրել Ձեր ցանկացած կարգավիճակը:  
  •         Միայն ԼՂ-ում, որի դեպքում Դուք կարող եք Լեռնային Ղարաբաղի տարածքում զանգահարել ցանկացած համարին, ԼՂ տարածքից դուրս զանգերը սահմանափակվում են:
  •         ԼՂ-ում, ելք դեպի ՀՀ, որի դեպքում Դուք կարող եք զանգահարել ԼՂ — ՀՀ ցանկացած հեռախոսահամարի վրա, զանգերը Լեռնային Ղարաբաղից — Հայաստանից դուրս սահմանափակվում են:   
  •          ԼՂ-ում, ելք դեպի ՀՀ, ԱՊՀ երկրներ — արտասահման, որի դեպքում Դուք կարող եք զանգահարել ԼՂ-ից դուրս առանց որ—է սահմանափակումների:
  •        Ծանոթություն. Անկախ նրանից, թե որ կարգավիճակն եք Դուք ընտրում, մտից զանգերը որ—է սահմանափակումներ չունեն: 

3.   Յուրաքանչյուր կարգավիճակ ունի իր համապատասխան երաշխիքային գումարը (դեպոզիտը), որը հանդիսանում է օգտագործման սահման — այդ սահմանին մոտենալու դեպքում, Ղարաբաղ Տելեկոմի բջջային բաժանորդի սպասարկման բաժինը կտեղեկացնի Ձեզ երկու աշխատանքային օրվա ընթացքում այդ գումարը մուծելու անհրաժեշտության մասին, հեռախոսագծի ելքը անջատելուց խուսափելու համար: 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Ղարաբաղ Տելեկոմի բջջային բաժանորդի սպասարկման բաժին 097-200 111 կամ 111 — 097-200 222 հեռախոսահամարներով: