|
Հետևելով մեր հիմնական նպատակին՝
տրամադրել մեր բաժանորդներին լիարժեք հեռահաղորդակցության ծառայություններ, Լեռնային Ղարաբաղը
արտերկրում դարձնել ճանաչված և լինել «Միշտ հասանելի»,
Ղարաբաղ Տելեկոմը
առաջարկում է իր բաժանորդներին միջազգային ռոումինգի ծառայություն:
Դա իրականություն է դարձել, երբ 2003թ. սեպտեմբերին Ղարաբաղ Տելեկոմին
հաջողվեց անդամագրվել GSM Ասոցիացիայում, այդ պահից Ղարաբաղ Տելեկոմի
համար գլխավոր նպատակն է հանդիսանում ձեռք բերել հնարավորին շատ ռոումինգի գործընկերներ:
Ռոումինգի ծառայությունը հնարավորություն է
տալիս մեր բաժանորդներին հեշտությամբ օգտվել բջջային կապի ծառայություններից այն օպերատորի ցանցում, որի հետ
կնքված է միջազգային ռոումինգի պայմանագիր:
Ռոումինգի առավելությունը կայանում է նրանում, որ Ղարաբաղ Տելեկոմի
բաժանորդը կարող է կապ պահպանել իր ընտանիքի, ընկերների,
բարեկամների և աշխատակիցների հետ, զանգել աշխարհի ցանկացած կետից, օգտվելով իր հեռախոսագծից:
Համառոտ տեղեկություն
Ինչպե՞ս միանալ Ղարաբաղ Տելեկոմ ընկերության միջազգային ռոումինգի ծառայությանը
Եթե Ձեր գիծը ունի միջազգային ելք, հրավիրում ենք Ձեզ Ղարաբաղ Տելեկոմի բջջային բաժանորդի
սպասարկման բաժին ռոումինգի ծառայությունը ակտիվացնելու համար: Բաժանորդը պետք է վճարի 35.000 դրամ երաշխիքային
գումար (դեպոզիտ):
Ծառայությունը կակտիվացվի հայտի ներկայացումից
երկու ժամվա ընթացքում:
Ինչպե՞ս կատարել և ստանալ զանգեր,
օգտվելով ռոումինգի ծառայությունից
Եթե ժամանել եք արտերկիր և գտնվում եք բջջային
օպերատորի ցանցում, որի հետ Ղարաբաղ Տելեկոմն ունի ռոումինգի
պայմանագիր, հեռախոսը միացնելուց հետո այն ավտոմատ կերպով ընտրում է այդ օպերատորին, հակառակ դեպքում պետք է
հեռախոսասարքի մենյուից ընտրեք համապատասխան օպերատորին:
Ինչպե՞ս զանգել այլ երկիր, եթե
Դուք օգտվում եք ռոումինգի ծառայությունից
Ձեզ միայն անհրաժեշտ է հավաքել երկրի կոդը, այնուհետև տարածքի
կոդը կամ բջջային ցանցի կոդը և հեռախոսահամարը: Ինչպե՞ս կատարել զանգ այն երկրում,
որտեղ Դուք օգտվում եք ռոումինգից:
Հիշեցեք. Երբ Դուք օգտվում եք ռոումինգից որևէ
արտասահմանյան երկրում, Ձեր բջջային գիծը միացվում է այդ երկրի բջջային օպերատորի ցանցին: Հետևաբար, եթե Դուք ուզում եք
զանգ կատարել որևէ տեղական, բջջային կամ հաստատուն հեռախոսահամարի վրա, Ձեզ անհրաժեշտ է հավաքել Ձեր ընտրած կետի
քաղաքային կամ ցանցի կոդը, այնուհետև՝ հեռախոսահամարը:
Միջազգային ռոումինգի սակագները
Եթե
Ղարաբաղ
Տելեկոմի
բաժանորդը օգտվում է ռոումինգի ծառայությունից արտասահմանյան երկրներում,
ելից զանգերը (տեղական և միջազգային) կատարվում են այդ երկրի սակագներով:
Մյուս կողմից՝ մտից զանգերը Ղարաբաղ Տելեկոմի բաժանորդին կատարվում է ըստ միջազգային
սակագների, որոնք կիրառվում են Լեռնային Ղարաբաղից այն երկիրը զանգելու դեպքում, որտեղ Ղարաբաղ Տելեկոմի բաժանորդը օգտվում է ռոումինգից:
Ծանոթություն
1 : Բոլոր մտից զանգերը Ղարաբաղ Տելեկոմի
բաժանորդին ռոումինգի օգտագործման ժամանակ փաստորեն այն զանգերն են, որոնք կատարվում են Ղարաբաղ Տելեկոմի
ցանցից այն օպերատորի ցանցը, որտեղ բաժանորդը օգտվում է ռոումինգից:
2 : Լեռնային Ղարաբաղ վերադառնալուց Ղարաբաղ Տելեկոմի բաժանորդը պետք է անջատի ու նորից միացնի իր բջջային հեռախոսը Ղարաբաղ Տելեկոմի ցանցին միանալու հնարավորություն ստանալու համար:
Մեր բջջային բաժանորդային ծառայության աշխատակազմը միշտ պատրաստ է պատասխանել Ձեր հարցերին:
Դուք կարող եք զանգահարել 111 կամ 200-111 բջջային հեռախոսից կամ (097) 200-111 անշարժ հեռախոսագծից:
|