Կարճ հաղորդագրության ծառայությունը (SMS) կարճ տեքստային հաղորդագրությունների օգնությամբ հաղորդակցության տեխնոլոգիա է:
Կարճ հաղորդագրության ծառայությունը հնարավորություն է տալիս տեքստային տեղեկություններ ուղարկելու կամ ստանալու բջջային հեռախոսների միջոցով, որոնք կիրառում են GSM թվային բջջային հեռախոսային ստանդարտները:
Կարճ հաղորդագրության ծառայությունը հնարավորություն է տալիս նա— բջջային հեռախոսի վրա կարճ հաղորդագրություններ ընդունել էլեկտրոնային փոստից:
Տեքստը կարող է պարունակել բառեր, թվեր կամ բառերի — թվերի կապակցություններ:
Առանձին կարճ հաղորդագրությունը կարող է ընդգրկել 160 տեքստային նշան` օգտագործելով GSM այբուբենային կոդերը:
Կարճ հաղորդագրության ծառայությունը հնարավորություն է`
- Մնալ կապի մեջ — հաղորդակցվել, երբ զրուցելը անհարմար է կամ անհնարին է,
- Տնտեսել՝ չսահմանափակելով հաղորդակցությունը,
- Համոզված լինել, որ հաղորդագրության առաքումը բաժանորդին երաշխավորված է,
- Ողջույններ ուղարկել ցանկալի անձանց,
- Հաղորդել այն, ինչը չեք կարող ասել բարձրաձայն:
Կարճ հաղորդագրության ծառայությունը ակտիվացնելու համար անհրաժեշտ է դիմել Ղարաբաղ Տելեկոմի բջջային բաժանորդների սպասարկման բաժին:
Կարճ հաղորդագրության ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է նա— Ձեր բջջային հեռախոսի հաղորդագրության տարբերակում մտցնել +37497200622 Հաղորդագրության Կենտրոնի համարը — Դուք կկարողանաք կարճ հաղորդագրություն ուղարկել ինչպես Ղարաբաղ Տելեկոմի ցանցի բաժանորդներին, այնպես էլ այլ օպերատորների ցանցերի բաժանորդներին, ընդ որում`
Հաղորդագրությունները կհասնեն Ձեր հեռախոսին նույնիսկ, եթե Դուք կանչերը վերահասցեագրել եք այլ հեռախոսահամարի վրա,
- Եթե Ձեր հեռախոսը անջատված է կամ գտնվում է սպասարկման գոտուց դուրս, ապա հաղորդագրությունը կհասցվի Ձեզ՝ հեռախոսը միացնելուց հետո անմիջապես, կամ սպասարկման գոտի մտնելուց,
Հաղորդագրությունը հնարավոր է ստանալ հեռախոսազրույցի կամ կանչի սպասողական ռեժիմի ժամանակ,
Մի մոռացեք ժամանակին հեռացնել հին հաղորդագրությունները (նախատեսված է սահմանափակ քանակությամբ կարճ հաղորդագրությունների պահպանում) նոր հաղորդակցությունների ստացման համար տեղ ազատելու համար:
Կարճ հաղորդագրության ծառայությունից կարող եք օգտվել հետ—յալ սակագներով`
ԼՂՀ տարածքում ՀՀ-ից, ԱՊՀ երկրներից — արտասահմանից կարճ հաղորդագրությունների ընդունումը անվճար է:
Եթե Ձեզ մոտ դժվարություններ են առաջացել կարճ հաղորդագրությունների առաքման ժամանակ, ապա՝
Համոզվեք, որ SIM - քարտի մեջ գրանցված կարճ Հաղորդագրությունների Կենտրոնի համարը պատահականորեն չի հեռացվել,
Ճշտեք Ղարաբաղ Տելեկոմի բջջային բաժանորդների սպասարկման բաժնում, տրված է Ձեզ արդյոք կարճ հաղորդագրությունների առաքման հնարավորությունը:
Եթե Դուք ունեք լրացուցիչ հարցեր Ղարաբաղ Տելեկոմի Կարճ հաղորդագրության ծառայության վերաբերյալ, կարող եք մեզ հետ կապվել sms@karabakhtelecom.com էլ. հասցեով կամ զանգահարել 222, 200222 կամ 097200222 համարով — մեր գործակալները հաճույքով կսպասարկեն Ձեզ: