Այսօր, պետքական մարդուն զանգահարելու հնարավորությունը օրվա ցանկացած ժամին մեծ նշանակություն ունի: Բայց չնայած հեռահաղորդակցության ծառայությունների լայն ընտրությանը, Ձեզ համար հաճախ առաջանում են դժվարություններ: Դուք հաճախ չեք կարողանում կամ առհասարակ չեք հասցնում պատասխանել բոլոր զանգերին, կամ էլ գտնվում եք ռադիոծածկույթից դուրս: Ղարաբաղ Տելեկոմը Ձեզ է առաջարկում այդ խնդրի լուծումը - Ձայնային Փոստի ծառայությունը (VMS): Ղարաբաղ Տելեկոմի Ձայնային Փոստի ծառայությունը կտրամադրի Ձեզ մեծ հնարավորություններ:
Ակտիվացնելով Ձայնային Փոստի ծառայությունը, Դուք ձեռք կբերեք փոստարկղ , որը կկատարի Ձեր անձնական քարտուղարի և ինքնապատասխանիչի ֆունկցիաները: Ղարաբաղ Տելեկոմը հավաստիացնում է Ձեզ, որ ակտիվացնելով Ձայնային Փոստի ծառայությունը Դուք բաց չեք թողնի ոչ մի հաղորդագրություն, նույնիսկ եթե չկարողանաք կամ էլ չցանկանաք պատասխանել զանգին, կամ գտնվեք ռադիո ծածկույթից դուրս: Այդ դեպքում Ձայնային Փոստի ծառայությունը ողջունում է Ձեզ զանգահարող բաժանորդին և ձայնագրում նրա թողած հաղորդագրությունը:
Ձայնային Փոստի ծառայությունը ակտիվացնելու համար անհրաժեշտ է դիմել Ղարաբաղ Տելեկոմի Բջջային բաժանորդների սպասարկման բաժին:
Ձայնային Փոստի ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է նաև ակտիվացնել բջջային հեռախոսի Զանգերի վերահասցեագրման ծառայությունը: Դուք կարող եք ընտրել և տեղադրել Ձեր բջջային հեռախոսի վրա վերահասցեագրման 3 տեսակ`
Ակտիվացնելով Ղարաբաղ Տելեկոմի Ձայնային Փոստի ծառայությունը, Դուք վստահ կլինեք, որ ոչ մի կարևոր հաղորդագրություն բաց չեք թողնի:
Ձայնային Փոստի Ծառայության շահագործման կանոններ
1. Ինչպես տեղադրել ծածկագիրը
Յուրաքանչյուր բաժանորդ, ով ակտիվացրել է Ձայնային Փոստի ծառայությունը, ունի իր ծածկագիրը: Ծածկագիրը հիմնականում ամհրաժեշտ է այլ հեռախոսից զանգահարելու համար: Օրինակ` եթե Դուք ցանկանաք ստուգել Ձեր ձայնային հաղորդագրությունները քաղաքային անշարժ հեռախոսից:
Բոլոր բաժանորդների համար համակարգը սահմանում է սկզբնական ծածկագիր` 1234, բայց լրացուցիչ պաշտպանվածության համար խորհուրդ է տրվում փոխել ծածկագիրը: Զանգահարեք 116, կամ 200116, կամ 097200116 համարով , այնուհետև հետևելով համակարգի ձայնային հուշումներին տեղադրեք Ձեր սեփական ծածկագիրը , որը պետք է պարունակի 4 թիվ (ծածկագիրը հաջող փոխարինման դեպքում բաժանորդը կստանա կարճ հաղորդակցություն):
2. Լեզուներ:
Ցանկության դեպքում Դուք կարող եք փոխել ձայնային հուշումների լեզուն: Համակարգը առաջարկում է Ձեզ հաղորդակցության 3 լեզու`
- Հայերեն,
- Անգլերեն,
- Ռուսերեն:
3. Ինչպես ստուգել Ձայնային Փոստի հաղորդագրությունները
Ձեր ձայնային փոստակղը ստուգելու համար անհրաժեշտ է Ձեր բջջային հեռախոսից զանգահարել 116 կամ 200116 համարով:
Դուք կարող եք ստուգել Ձեր ձայնային փոստարկղը նաև քաղաքային հեռախոսից` զանգահարելով 097200116 համարով, այնուհետև ձայնային հուշումների համակարգը կառաջարկի Ձեզ հավաքել Ձեր բջջային հեռախոսի համարը և ծածկագիրը (4 թիվ) :
Եթե Դուք գտնվում եք ԼՂՀ սահմաններից դուրս , Դուք կարող եք ստուգել Ձեր ձայնային փոստարկղը զանգահարելով +37497200116 համարով, այնուհետև ձայնային հուշումների համակարգը կառաջարկի Ձեզ հավաքել Ձեր բջջային հեռախոսի համարը և ծածկագիրը (4 թիվ) :
4. Ինչպես լսել ձայնային հաղորդագրությունները:
Նոր հաղորդագրությունները լսելու համար զանգահարեք 116 կամ 200116 համարով և հետևեք համակարգի ձայնային հուշումներին:
5. Նոր հաղորդագրությունների ծանուցում:
Նոր հաղորդագրություններ ստանալիս համակարգը տեղյակ կպահի Ձեզ կարճ հաղորդագրության միջոցով:
Եթե Դուք ձայնային հուշումների համար ընտրել եք Ռուսերեն կամ Հայերեն լեզու, կարճ հաղորդագրությունները կուղարկվեն ռուսերեն լեզվով:
Իսկ եթե Դուք ընտրել եք Անգլերեն լեզու` կարճ հաղորդագրությունները կուղարկվեն Ձեզ անգլերեն լեզվով:
Ուշադրություն. Ձեր ձայնային փոստարկղը կարող է պարունակել մինչև 15 հաղորդագրություն: Եթե հաղորդագրությունների քանակը ավելանա 15-ից, նոր հաղորդագրությունները այլևս չեն ընդունվի: Նոր հաղորդագրություններ ստանալու համար անհրաժեշտ է ջնջել հին հաղորդագրությունները:
6. Համարի որոշիչ (CLIP+)
Եթե դուք չեք ակտիվացրել CLIP+ ծառայությունը և Ձեզ զանգահարողը չի թողել ձայնային հաղորդագրություն, ապա ձայնային հաղորդագրությունները ստուգելիս Դուք չեք կարող իմանալ թե ով է զանգահարել և երբ: Դուք նույնպես չեք կարող ստանալ տեղեկություն բաց թողնված զանգերի մասին:
Եթե դուք ակտիվացրել եք CLIP+ ծառայությունը, ապա ձայնային հաղորդագրությունները ստուգելիս Դուք կարող եք իմանալ թե ով է զանգահարել և երբ: Դուք նույնպես կարող եք ստանալ տեղեկություն բաց թողնված զանգերի մասին:
CLIP+ ծառայությունը ակտիվացնելու համար անհրաժեշտ է դիմել Ղարաբաղ Տելեկոմի Բջջային բաժանորդների սպասարկման բաժին:
7. Սակագին
8. Ձայնային փոստարկղի հետ կապված անախորժություններ:
Եթե Դուք ակտիվացրել եք Ձայնային Փոստի ծառայությունը, բայց չեք կարող ստանալ հաղորդագրություններ, կամ չեք ստանում ծանուցում նոր հաղորդագրությունների մասին, ստուգեք, արդյոք Ձեր բջջային հեռախոսի վրա տեղադրված է վերահասցեագրման ծառայությունը` ուղված +37497200116, կամ 200116, կամ 116 համարի վրա:
Եթե Դուք ակտիվացրել եք Ձայնային Փոստի ծառայությունը, տեղադրել եք վերահասցեագրման ծառայությունը և Ձեր Ձայնային փոստարկղը չի աշխատում, ապա դիմեք Ղարաբաղ Տելեկոմ Բջջային բաժանորդների սպասարկման բաժին` Ն. Ստեփանյանմ 14 հասցեով կամ զանգահարեք 222, 200222, կամ 097200222 համարով: