RBT+. 30 օր, 30 հիթ
Փետրվարի 17-ից Ղարաբաղ Տելեկոմի բջջային հեռախոսահամարներից օգտվող բաժանորդների համար սկսելու է գործել նոր` RBT+ ծառայություն, որի միջոցով հնարավորություն կընձեռնվի զանգի սովորական ազդանշանը փոխարինել նոր հիթերով:
Օգտվելով RBT+ ծառայությունից` բաժանորդները ամեն օր կստանան թարմ հիթային մեղեդիներ, ինչը իրենց մտերիմների համար ամենօրյա զանգերը կվերածի հաճելի անակնկալի:
RBT+ ծառայությունը ակտիվացնելու համար անհրաժեշտ է 555 կարճ համարին ուղարկել համապատասխան կոդը.
• Հայկական հիթեր` ADD 6884
• Ռուսական հիթեր` ADD 6885
• Արտասահմանյան էստրադայի հիթեր` ADD 6886
• Բոլոր հիթերի հավաքածու` ADD 6866
Ծառայությունը գործում է ակտիվացման պահից 30 օր ժամկետում: Մեկ SMS-ի արժեքն է 695 դրամ (ԱԱՀ ներառյալ):
30 օր, 30 հիթ: Ընտրի′ր քո նոր մեղեդին:


