-
Ինչպե՞ս կատարել զանգ այն երկրում, որտեղ Դուք օգտվում եք ռոումինգից:
Հիշեք. Երբ Դուք օգտվում եք ռոումինգից որևէ արտասահմանյան երկրում, Ձեր բջջային գիծը միացվում է այդ երկրի բջջային օպերատորի ցանցին: Հետևաբար, եթե Դուք ուզում եք զանգ կատարել որևէ տեղական, բջջային կամ հաստատուն հեռախոսահամարի վրա, Ձեզ անհրաժեշտ է հավաքել Ձեր ընտրած կետի քաղաքային կամ ցանցի կոդը, այնուհետև՝ հեռախոսահամարը:
-
Ինչպե՞ս զանգել այլ երկիր, եթե Դուք օգտվում եք ռոումինգի ծառայությունից:
Ձեզ միայն անհրաժեշտ է հավաքել երկրի կոդը, այնուհետև տարածքի կոդը կամ բջջային ցանցի կոդը և հեռախոսահամարը:
-
Ինչպե՞ս միանալ Ղարաբաղ Տելեկոմի ռոումինգի ծառայությանը Հայաստանի կամ միջազգային երկրների հետ:
Եթե Ձեր գիծը ունի միջազգային ելք, հրավիրում ենք Ձեզ Ղարաբաղ Տելեկոմի բաժանորդի սպասարկման բաժին ռոումինգի ծառայությունը ակտիվացնելու համար: Բաժանորդը պետք է վճարի 35.000 դրամ երաշխիքային գումար: Ռոումինգի միացումը ՀՀ -ում կատարվում է անվճար:
-
Ինչպե՞ս կատարել և ստանալ զանգեր, օգտվելով ռոումինգի ծառայությունից:
Եթե ժամանել եք արտերկիր և գտնվում եք բջջային օպերատորի ցանցում, որի հետ Ղարաբաղ Տելեկոմն ունի ռոումինգի պայմանագիր, հեռախոսը միացնելուց հետո այն ավտոմատ կերպով ընտրում է այդ օպերատորին, հակառակ դեպքում պետք է հեռախոսասարքի մենյուից ընտրեք համապատասխան օպերատորին:

վերև
