Թվային ֆիքսված հեռախոսակապ

Ղարաբաղ Տելեկոմի թվային ֆիքսված հեռախոսակապը թույլ է տալիս Ստեփանակերտի, ԼՂՀ շրջկենտրոնների և որոշ գյուղերի բնակիչներին օգտվել անշարժ հեռախոսակապից բաժանորդագրության միջոցով:

Ծառայություններ
  • Զանգահարողի հեռախոսահամարի ներկայացում

    Դուք միշտ հնարավորություն կունենաք տեսնել, թե ով է ձեզ զանգում:

    Միացման վարձ - անվճար
    Ամսավճար –300 դրամ 

  • Ինքնորոշման արգելափակում

    Եթե դուք նախընտրում եք, որ ձեր հեռախոսահամարը չարտացոլվի զանգ կատարելիս, ապա այս ծառայությունը ձեզ համար է:

    Միացման վարձ - անվճար
    Ամսավճար – 500 դրամ 

  • Զանգի արգելափակում

    Այս ծառայությունը ձեզ հնարավորություն կտա արգելափակել կանչերի ելքը / մուտքը:

    Մուտքային և ելքային զանգերի միաժամանակ արգելափակում 
    Միացման վարձ - անվճար
    Ամսավճար – 600 դրամ

    Ելքային զանգերի արգելափակում
    Միացման վարձ - անվճար
    Ամսավճար – 500 դրամ

  • Զանգի սպասում/պահում

    «Զանգի սպասում» ծառայությունը թույլ է տալիս տեսնել, թե ով է ձեզ զանգում, մինչդեռ դուք խոսում եք այլ գծով: Իսկ «Զանգի պահում»-ը թույլ կտա սպասման  մեջ դնել ընթացիկ զանգը, կատարել մեկ այլ հեռախոսազանգ կամ պատասխանել մյուս մուտքային զանգին:

    Միացման վարձ - անվճար
    Ամսավճար - անվճար

  • Զանգի վերահասցեավորում

    Ծառայությունը հնարավորություն է տալիս փոխանցել զանգերը մեկ այլ հեռախոսահամարին կամ փոստարկղին (եթե ակտիվացված է ձայնային փոստը):Այն շատ հարմար է, եթե դուք շտապ զանգի եք սպասում, բայց, օրինակ, ռադիոծածկույթից դուրս եք:

    Միացման վարձ - անվճար
    Ամսավճար - անվճար

  • Բազմաբաժանորդային զանգ

    Ուզում եք հեռախոսազրույց վարել միաժամանակ 2-5 անձանց հետ, ապա այս ծառայությունը կօգնի ձեզ իրականացնել այդ:

    Միացման վարձ - անվճար
    Ամսավճար – անվճար

  • Միջազգային ելք

    Դուք կարող եք զանգեր կատարել դեպի տարբեր երկրներ և խոսել ձեր մտերիմների հետ:

    Ելք դեպի ՀՀ և այլ երկրներ (միացման վարձ)
    Քաղաքացիների համար – 5,000 դրամ
    Բյուջետային հիմնարկների համար - անվճար
    Այլ բաժանորդների համար – 15,000 դրամ

    Միջազգային զանգերի սակագներ

    Ելք դեպի դեպի ՀՀ (միացման վարձ)
    Քաղաքացիների համար – 2,500 դրամ
    Բյուջետային հիմնարկների համար - անվճար
    Այլ բաժանորդների համար – 7,500 դրամ



  • Չանհանգստացնել

    Ծառայությունը կտեղեկացնի զանգահարողներին ձեր բացակայության կամ զբաղված լինելու մասին:

    Միացման վարձ - անվճար
    Ամսավճար - անվճար

  • Տվյալներ/Ֆաքս

    Ուզում եք ուղարկել և ստանալ էլեկտրոնային հաղորդագրություններ կամ ֆաքս, միացրե´ք ձեր հեռախոսը համակարգչին կամ ֆաքսիմիլային սարքին:

    Միացման վարձ - անվճար
    Ամսավճար – 500 դրամ