Ղարաբաղ Տելեկոմի անշարժ հեռախոսակապը, որը ներկայացված է թվային և անլար ֆիքսված տեսակներով, ձեզ թույլ է տալիս կատարել զանգեր անշարժ հեռախոսներից Ղարաբաղի ներսում և այլ երկրներ նույնիսկ ամենահեռավոր բնակավայրերից:
Ղարաբաղ Տելեկոմի թվային ֆիքսված հեռախոսակապը թույլ է տալիս Ստեփանակերտի, ԼՂՀ շրջկենտրոնների և որոշ գյուղերի բնակիչներին օգտվել անշարժ հեռախոսակապից բաժանորդագրության միջոցով:
Անլար ֆիքսված հեռախոսակապը (WLL) հնարավորություն է տալիս բաժանորդներին օգտվել անշարժ հեռախոսակապից հիմնականում այն բնակավայրերում, որտեղ թվային հեռախոսակապ տեղադրելու տեխնիկական պայմանները բացակայում են:
Պրեմիում քարտերը հնարավորություն են տալիս անշարժ հեռախոսից և տաքսոֆոններից կատարել զանգեր աշխարհի ցանկացած կետ, նույնիսկ հեռախոսին չունենալով ելք դեպի Հայաստանի Հանրապետություն և արտասահմանյան երկրներ: