Ղարաբաղ Տելեկոմի բջջային հեռախոսակապը հնարավորություն է տալիս ձեզ հասանելի լինել աշխարհի գրեթե ցանկացած կետում: Դուք կարող եք օգտվել ձեր համար նախընտրելի ինչպես կանխավճարային, այնպես էլ հետվճարային քարտերից:
Ձեռք բերելով կանխավճարային քարտ, դուք կարող եք կառավարել ձեր կողմից բջջային կապի ծառայություններից օգտվելու ծախսերը` լիցքավորելով ձեր հաշիվը համապատասխան գումարի չափով:
Օգտվելով ամենամսյա բաժանորդավճար ենթադրող հետվճարային քարտից, դուք կարող եք շփվել և վճարել ձեր կողմից օգտագործած ծառայությունների դիմաց: