Հետվճարային քարտ

Օգտվելով ամենամսյա բաժանորդավճար ենթադրող հետվճարային քարտից, դուք կարող եք շփվել և վճարել ձեր կողմից օգտագործած ծառայությունների դիմաց:

Ծառայություններ
  • Զանգահարողի հեռախոսահամարի ներկայացում

    Դուք միշտ հնարավորություն կունենաք տեսնել, թե ով է Ձեզ զանգում:

    Միացման վարձ - անվճար
    Ամսավճար – անվճար

  • Ինքնորոշման արգելափակում

    Եթե դուք նախընտրում եք, որ Ձեր հեռախոսահամարը չարտացոլվի զանգ կատարելիս, ապա այս ծառայությունը Ձեզ համար է:

    Միացման վարձ - անվճար
    Ամսավճար – 1,000 դրամ

  • Ինքնորոշման արգելափակում կամ բացում

    Դուք հնարավորություն կունենաք ինքնուրույն տեսանելի կամ անտեսանելի դարձնել Ձեր հեռախոսահամարը` հավաքելով *31#  համարը բացելու համար:

    Միացման վարձ - անվճար
    Ամսավճար - 2,000 դրամ

  • Զանգի արգելափակում

    Այս ծառայությունը Ձեզ հնարավորություն կտա արգելափակել կանչերի ելքը / մուտքը:

    Մուտքային կամ ելքային զանգերի արգելափակում
    Միացման վարձ - անվճար
    Ամսավճար – 500 դրամ

    Մուտքային և ելքային զանգերի միաժամանակ արգելափակում 
    Միացման վարձ - անվճար
    Ամսավճար – 600 դրամ

  • Զանգի սպասում/պահում

    «Զանգի սպասում» ծառայությունը թույլ է տալիս տեսնել, թե ով է Ձեզ զանգում, մինչդեռ Դուք խոսում եք այլ գծով: Իսկ «Զանգի պահում»-ը թույլ կտա սպասման  մեջ դնել ընթացիկ զանգը, կատարել մեկ այլ հեռախոսազանգ կամ պատասխանել մյուս մուտքային զանգին:

    Միացման վարձ - անվճար
    Ամսավճար - անվճար

  • Զանգի վերահասցեավորում

    Ծառայությունը հնարավորություն է տալիս փոխանցել զանգերը մեկ այլ հեռախոսահամարին կամ փոստարկղին (եթե ակտիվացված է ձայնային փոստը):Այն շատ հարմար է, եթե Դուք շտապ զանգի եք սպասում, բայց, օրինակ, ռադիոծածկույթից դուրս եք:

    Միացման վարձ - անվճար
    Ամսավճար – անվճար

  • Բազմաբաժանորդային զանգ

    Ուզում եք հեռախոսազրույց վարել միաժամանակ 2-5 անձանց հետ, ապա այս ծառայությունը կօգնի ձեզ իրականացնել այդ:

    Միացման վարձ - անվճար
    Ամսավճար - անվճար

  • Միջազգային ելք

    Դուք կարող եք զանգեր կատարել դեպի տարբեր երկրներ և խոսել ձեր մտերիմների հետ:

    Միացման վարձ - անվճար

  • Կարճ հաղորդագրություն

    Ուզու±մ եք հետաքրքիր լինի ձեր շփումը, ապա ուղարկեք /ստացեք կարճ հաղորդագրություններ և վայելեք լավ տրամադրությունը միմիանց հետ:

    Մեկ կարճ հաղորդագրությունը կարող է պարունակել 160 լատիներեն կամ 70 ռուսերեն տառանշան՝ ներառյալ կետադրական նշանները և տարածությունը բառերի միջև: Եթե հաղորդագրության ծավալը գերազանցում է 160 կամ 70 նիշ, ապա հասցեատերը կստանա երկու կամ ավելի հաղորդագրություն: Յուրաքանչյուր հավելյալ հաղորդագրության համար գանձվում է սահմանված սակագնին համապատասխան գումար: Տվյալ ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է բջջային հեռախոսի հեռահաղորդագրության հասցեում մտցնել +37497200622 հաղորդագրության կենտրոնի համարը:

    Միացման վարձ - անվճար

  • Ռոումինգ

    Ճամփորդեք աշխարհով մեկ և մի´ մտահոգվեք զանգերի մասին, որովհետև հիմա դուք կարող եք խոսել ձեր իսկ համարից ձեր բարեկամների հետ ամենուրեք:

    ՀՀ -ում ռոոիմինգի միացման վարձ  - անվճար
    Միջազգային ռոոիմինգի միացման վարձ - 35,000 դրամ

  • Ձայնային փոստ

    Եթե չեք կարողանում կամ չեք ցանկանում  պատասխանել զանգին, բայց ուզում եք տեսնել, թե ով էր Ձեզ զանգահարում, ապա ակտիվացրե´ք այս ծառայությունը և ստացե´ք ձայնային հաղորդագրություններ: 

    Ձայնային փոստը ստուգելու համար անհրաժեշտ է զանգահարել 116 կամ 200116 հեռախոսահամարով:

    Միացման վարձ - անվճար
    Ամսավճար - անվճար

  • Տվյալներ/Ֆաքս

    Տվյալներ/Ֆաքս
    Ուզում եք ուղարկել և ստանալ էլեկտրոնային հաղորդագրություններ կամ ֆաքս, միացրե´ք Ձեր հեռախոսը համակարգչին կամ ֆաքսիմիլային սարքին:

    Միացման վարձ - անվճար
    Ամսավճար – 500 դրամ

  • RBT

    Հոգնել եք ստանդարտ ազդանշանից. փոխարինե´ք այն տարբեր մեղեդիներով կամ արտահայտություններով:

    Միացման վարձ - անվճար

    RBT սակագներ