Կանխավճարային քարտ

Ձեռք բերելով կանխավճարային քարտ, դուք կարող եք կառավարել ձեր կողմից բջջային կապի ծառայություններից օգտվելու ծախսերը` լիցքավորելով ձեր հաշիվը համապատասխան գումարի չափով:

Ծառայություններ
  • Զանգահարողի հեռախոսահամարի ներկայացում

    Դուք միշտ հնարավորություն կունենաք տեսնել, թե ով է Ձեզ զանգում:

    • Միացման վարձ - անվճար
    • Ամսավճար - անվճար
  • Զանգի սպասում/պահում

    «Զանգի սպասում» ծառայությունը թույլ է տալիս տեսնել, թե ով է Ձեզ զանգում, մինչդեռ Դուք խոսում եք այլ գծով: Իսկ «Զանգի պահում»-ը թույլ կտա սպասման  մեջ դնել ընթացիկ զանգը, կատարել մեկ այլ հեռախոսազանգ կամ պատասխանել մյուս մուտքային զանգին:

    Միացման վարձ - անվճար 
    Ամսավճար - անվճար

  • Զանգի վերահասցեավորում

    Ծառայությունը հնարավորություն է տալիս փոխանցել զանգերը մեկ այլ հեռախոսահամարին կամ փոստարկղին (եթե ակտիվացված է ձայնային փոստը):Այն շատ հարմար է, եթե Դուք շտապ զանգի եք սպասում, բայց, օրինակ, ռադիոծածկույթից դուրս եք:

    Միացման վարձ - անվճար 
    Ամսավճար - անվճար

  • Բազմաբաժանորդային զանգ

    Ուզու՟մ եք հեռախոսազրույց վարել միաժամանակ 2-5 անձանց հետ: Այս ծառայությունը կօգնի ձեզ իրականացնել այդ:

    Միացման վարձ - անվճար 
    Ամսավճար - անվճար

  • Միջազգային ելք

    Դուք կարող եք զանգեր կատարել դեպի տարբեր երկրներ և խոսել ձեր մտերիմների հետ:

    Միացման վարձ - անվճար

  • Կարճ հաղորդագրություն

    Ուզում եք հետաքրքիր լինի ձեր շփումը, ապա ուղարկեք /ստացեք կարճ հաղորդագրություններ և վայելեք լավ տրամադրությունը միմիանց հետ:

    Մեկ կարճ հաղորդագրությունը կարող է պարունակել 160 լատիներեն կամ 70 ռուսերեն տառանշան՝ ներառյալ կետադրական նշանները և տարածությունը բառերի միջև:
    Եթե հաղորդագրության ծավալը գերազանցում է 160 կամ 70 նիշ, ապա հասցեատերը կստանա երկու կամ ավելի հաղորդագրություն: Յուրաքանչյուր հավելյալ հաղորդագրության համար գանձվում է սահմանված սակագնին համապատասխան գումար:
    Տվյալ ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է բջջային հեռախոսի հեռահաղորդագրության հասցեում մտցնել +37497200622 հաղորդագրության կենտրոնի համարը:

    Միացման վարձ - անվճար

  • Ռոումինգ

    Ճամփորդեք աշխարհով մեկ և մի՛ մտահոգվեք զանգերի մասին, որովհետև հիմա դուք կարող եք խոսել ձեր իսկ համարից ձեր բարեկամների հետ ամենուրեք:

    ՀՀ-ում ռոոիմինգի միացման վարձ - անվճար
    Միջազգային ռոոիմինգի միացման վարձ - 35,000 դրամ

  • RBT

    Հոգնել եք ստանդարտ ազդանշանից. փոխարինե՛ք այն տարբեր մեղեդիներով կամ արտահայտություններով: