Մասնագետ

Ստորաբաժանում` Հաղորդակցության և գովազդային

Ենթաբաժին` Մարքեթինգ

Բաժին` Մարքեթինգ և հաղորդակցություն 

Պաշտոնի նպատակը`Պլանավորել, մշակել և կազմակերպել գովազդային արշավները ընկերության ծառայությունների մասին իրազեկման գործընթացի շարունակականությունը ապահովելու նպատակով` մարքեթինգ պլանի և տնօրինության որոշումների համաձայն:

Հիմնական գործառույթները.

Գովազդային արշավի պլանավորում

  • Մեդիա միջոցի որոշում:
  • Մեդիա մոնիթորինգի իրականացում և մեդիա պլանի մշակում:
  • Մատակարարի ընտրության կատարում:
  • Հաղորդակցության պլանի մշակում:

Գովազդային արշավի մշակում

  • Հաղորդակցության ռազմավարության մշակում:
  • Համապատասխան տեքստերի մշակում և ներկայացում:

Գովազդային արշավի նախապատրաստում և մեկնարկի կազմակերպում

  • Ընտրված մատակարարների հետ բանակցությունների վարում:
  • Մատակարարների աշխատանքի գործընթացի վերահսկում:
  • Հաստատված ժամկետներում գովազդի թողարկում և վերահսկում:
  • Անհրաժեշտ վայրերում գովազդային նյութերի տեղադրման կազմակերպում:

Մասնագիտացված խանութների վաճառքների խթանմանն ուղղված ապրանքների մշակում

  • Մարքեթինգ պլանի մշակում:
  • Հաղորդակցության պլանի մշակում:

Հաշվետվություններ և փաստաթղթաշրջանառություն

  • Հաշվետվությունների ներկայացում` ըստ ներքին ընթացակարգերի:

Այլ գործառույթներ  

  • Այլ բաժինների հետ աշխատանքային հարաբերությունների ապահովում:
  • Բրենդի ճիշտ կիրառման վերահսկողության իրականացում:
  • Համապատասխան ստորաբաժանման այլ մասնագետի փոխարինում

Որակավորումներ և ունակություններ

  • Գովազդային ստանդարտներ: 
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզունների լավ իմացություն:
  • MS Office (լավ իմացություն):
  • Բարձրագույն (բակալավր): 
  • 5 տարվա աշխատանքային փորձ, որից 4 տարին` մասնագիտական գովազդի ոլորտում: