տեխնիկական նկարագրություն

Ղարաբաղ Տելեկոմի գլխամասային գրասենյակում արդեն գործում է խորհրդատվական կետ, որտեղ որ բոլոր ցանկացողները կարող են ծանոթանալ շարժական ինտերնետի պայմաններին, ստանալ մասնագիտական խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն:

Երրորդ սերնդի ցանցը (3G) ապահովում է շարժական ինտերնետի հասանելիություն ԼՂՀ ողջ տարածքում, որտեղ գործում է բջջային ցանց:

Շարժական ինտերնետից օգտվելու համար Ձեզ բավական է լինել Ղարաբաղ Տելեկոմի բջջային կապի բաժանորդ, ունենալ 2G/2.5G/3G ապահովող բջջային հեռախոս կամ USB-մոդեմ և գտնվել մեր ծածկույթում

Մենք ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ոչ բոլոր հեռախոսները ունեն 3G ցանցում գործելու հնարավորություն: Որոշ հեռախոսներ կարող են գործել միայն 2G կամ 2.5G ցանցերում, իսկ մյուսները ընդհանրապես չեն տրամադրում շարժական ինտերնետի ծառայություն:

Խնդրում ենք մանրամասն տեղեկությունների համար այցելել մեր սպասարկման կենտրոններից ցանկացած մեկը և դիմել գործակալներին, որոնք մեծ ուրախությամբ կօգնեն Ձեզ: Բացի այդ, այցելելով Վ. Մամիկոնյան 23 փողոցում տեղակայված սպասարկման կենտրոն, Դուք կարող եք ստանալ Ձեր հեռախոսի համար յուրահատուկ կարգավորումներ:

Այնուհետև անհրաժեշտ է մեխանիկական եղանակով կարգավորել Ձեր բջջային հեռախոսը:

Հեռախոսի կարգավորումների մեջ գտնել APN դաշտը, մուտքագրել այնտեղ connect.kt.am և սեղմել Save կոճակը պահպանելու համար:

Դուք պատրաստ եք օգտագործելու շարժական ինտերնետ:

Մենք Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ինտերնետ-փաթեթներ, որոնք հնարավորություն կընձեռնեն օգտվել շարժական ինտերնետ ծառայությունից կանխավճարային և հետվճարային հեռախոսահամարների, ինչպես նաև ընկերության սպասարկման կենտրոններից ձեռք բերված USB-մոդեմի միջոցով.

Հետվճարային ինտերնետ-փաթեթներ

Կանխավճարային ինտերնետ-փաթեթներ

Ինտերնետ-փաթեթ USB-մոդեմի համար

Հարցերի առկայության դեպքում կամ մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար զանգահարե΄ք 111 կամ այցելե΄ք Ղարաբաղ Տելեկոմի սպասարկման կենտրոններ: