VoD ծառայություն

Միայն «Ընտանեկան» փաթեթի բաժանորդների համար:

Դադարիր դիտել ֆիլմեր ըստ հեռարձակման ժամանակացույցի: VoD ծառայությամբ դու կարող ես դիտել տարբեր ժանրերի ֆիլմեր, մուլտֆիլմեր, ինչպես նաև վերջին պրեմիերաները ցանկացած պահի:

Փաթեթ

Փաթեթի մեջ ներառված ֆիլմերի քանակ

Փաթեթի գումար/դրամ

Ա

30

450

Բ

60

600

Գ

100

900

Պայմաններ.

  • Ծառայությունից օգտվելու համար պետք է անձնագրով այցելես ՂՏ ցանկացած սպասարկման կենտրոն և ստորագրես համապատասխան փաստաթուղթը:
  • Փաթեթի գումարն անհրաժեշտ կլինի վճարել «Ընտանեկան» փաթեթի բաժանորդավճարի հետ միասին:
  • Ֆիլմերի սահմանված քանակը սպառելուց հետո, մինչև հաջորդ ամիս նոր ֆիլմեր դիտելու հնարավորությունը կդադարեցվի:
  • Ամսվա ընթացքում ֆիլմի նույնիսկ 3 վրկ դիտումը կհամարվի 1 կինոդիտում:
  • Ամսվա ընթացքում միևնույն ֆիլմի բազմակի դիտումը կհաշվարկվի որպես 1 կինոդիտում: